Պուտինը ԱՄԷ գահաժառանգին սպիտակ բազե է նվիրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 16, 24News

Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Արաբական Միացյալ Էմիրություններ այցի ընթացքում Աբու Դաբիի գահաժառանգ Մուհամեդ բեն Զաիդ Ալ Նահայանուին նվիրել է սպիտակ բազե։ Գահաժառանգը, ի պատասխան, ՌԴ ղեկավարին նվիրել է Քասր ալ-Հոսն պալատի մակետը։ Այն Աբու-Դաբիի ամենահին կառույցն է։