Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել «Երևան–Կենտրոն» ՔԿՀ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մոտ մեկ շաբաթ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ավարտելով բուժումը, տեղափոխվել է «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։

24News-ի հետ զրույցում, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ ՔԿՀ տեղափոխվելու լուրին, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացրել է, որ Քոչարյանը հետվիրահատական շրջանից հետո կազդուրվել է։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի մեկի» գործով  ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ. վերջինը՝ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։