Հունանյանը հասկացել է՝ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չկան, փորձում է քաղաքական խաղի մեջ մտնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

«Բացառում եմ, որ Նաիրի Հունանյանի խնդրանքը կբավարարվի։ Ոճրագործի հետ որևէ գործարք չի լինելու՝ անկախ նրանից, թե ում անունն է ուզում տալ»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

«Պետք է ասեմ, որ նրա 20 տարին շատ վաղուց է լրացել։ Նա կարող էր դիմել երկու տարի առաջ, որովհետև դատաքննության և նախաքննության ժամանակաշրջանում կալանքի մեկ տարին հաշվարկվում է մեկուկես օր։ Հասկանում եմ այդ մղումները։ Մտածում է նոր իրավիճակ է, ինքը կարող է գործոն դառնալ և քաղաքական խաղերի մեջ մտնել»,- ասել է Սարգսյանը։

«Հավոզված եմ Հունանյանի դիմումը մերժվելու է։ Որևէ գործարք դրանց հետ չի լինելու։ Մեզ ճշմարտությունն է պետք, ոչ թե որոշ մարդկանց բարբաջանքը»,- նշել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։