Ոստիկանությունը հյուրանոցից կատարված գողությունը բացահայտել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 28, 24News 

փոլիս

Հոկտեմբերի 18-ին մի հյուրանոցի տնօրենից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ գիշերը երկու հոգի մտել են հյուրանոց և գողացել մեկ միլիոն դրամ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր նաև, որ հյուրանոցի սենյակ էին մտել բաց դռնով:Նույն օրը հարուցվել էր քրեական գործ:
Էրեբունու քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողությունը կատարել են մայրաքաղաքի Շահումյան և Լենինգրադյան փողոցների բնակիչներ 49 և 48 տարեկան երկու տղամարդիկ:
Հոկտեմբերի 26-ին նրանցից մեկը բերման է ենթարկվել բաժին, ապա ներկայացվել քննչական բաժին և ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ երկրորդին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: