Շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին, Սենատի բանաձևը հաջորդն է․ Թանկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Թանկյան

«System of a Down» ամերիկյան ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկարացուցիչների պալատի որոշումը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ։ Այդ մասին Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին` ԱՄՆ պատմությունը և Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով բնութագրելու համար` ի հիշատակ իմ նախնիների և նրանց բոլոր հարազատների:

Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակահարմարության կամ բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար:

Այսուհետ Թուրքիայի համար ավելի դժվար կլինի այս հարցում խաղալ ԱՄՆ պետքարտուղարության հետ, թեև վստահ եմ, որ նրանք կփորձեն:

Կարևոր է, որ կան տնտեսական պատժամիջոցներ, որոնք կապված են նաև Սիրիայի նկատմամբ Թուրքիայի ապօրինի ներխուժման հետ: Սենատի բանաձևը հաջորդն է»:

Տեսանյութեր

Live

Լրահոս