Unibank

Unibank Mobile

Պայթյուններ՝ Ղամիշլիում Հայ Կաթողիկե եկեղեցուն կից տարածքում․ 6 զոհ, 26 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

1

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է, որ Կամիշլիից հայտնում են, որ զոհերի և վիրավորների թվում ազգությամբ հայեր չկան.

«Այսօր Սիրիայի Կամիշլի քաղաքում մի քանի պայթյուններ են հնչել, վերջինը՝ մեկ ժամ առաջ Հայ Կաթողիկե եկեղեցու հարակից տարածքում։ Սիրիայից ստացած տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 6, վիրավորվել՝ 26 մարդ. Կամիշլիից հայտնում են, որ զոհերի և վիրավորների թվում ազգությամբ հայեր չկան։

Ինչպես գիտեք, այսօր ավելի վաղ զինյալները սպանել էին Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանին»:

Տեսանյութեր

Live

Լրահոս