Գևորգ Կոստանյանը բարոյական իրավունք չունի խոսել «Մարտի 1»-ի մասին, նա տապալեց այդ գործը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

«Գևորգ Կոստանյանը, Աղվան Հովսեփյանը և ընդհանրապես ՀՀ իրավապահ համակարգի բուրգը պատասխանատվություն են կրում չբացահայտված հանցագործություների, այդ թվում՝ «Մարտի 1-ի» համար»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը՝ մեկնաբանելով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությունը, թե  այսօրվա իշխանություններն ամեն ինչ անում են «Մարտի 1-ի» բուն գործից՝ սպանությունների բացահայտումից, ուշադրությունը շեղելու համար:

«Գևորգ Կոստանյանն ուղղակի պատասխանատվություն էր կրում այդ ժամանակահատվածի համար։ Նա կարող էր և պարտավոր էր իրականացնել ՀՀ օրենսդրությունից բխող բոլոր հնարավոր և անհնար գործողություններն այդ գործում բեկում մտցնելու համար, գործի իրական հանգամանքները և սպանողների իրական պատվիրատուներին  բացահայտելու ուղղությամբ։ Բայց այդ տարիներին, օգտվելով  հնարավորություններից, ունենալով նման կարգավիճակ,  մատը մատին չտալով, անգործություն է դրսևորել կամ ստացել է քաղաքական պատվեր այդ գործում որևէ գործողություններ չիրականացնելու համար։ Ուստի  Կոստանյանը պարտավոր է ասել, թե ինչո՞ւ իր պաշտոնավարման շրջանում չի բացահայտվել «Մարտի 1-ը»»,- ասել է փաստաբանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։