Հայկ Մարությանը վախենում է Դավիթ Խաժակյանից և դրա համար չի բանավիճում. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

«Լուսավոր Հայաստան» խմբակցութան ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վախեցել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ բանավիճելուց, ու այդ պատճառով է մերժել նրա հետ ուղիղ եթերում հարցը քննարկելու առաջարկը: 

24News-ի հետ զրույցում նա հիշեց՝ ժամանակին էլ Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն էր Տարոն Մարգարյանին բանավիճելու առաջարկ անում: «Մարգարյանը երբ մերժում էր, Փաշինյանն ասում էր, թե բնական է, որովհետև Մարգարյանը բավարար հակափաստարկներ չուներ: Հիմա ես նույն բանն եմ հիշում ու նույնականացնում: Հայկ Մարությանը Տարոն Մարգարյանի ոճով է առաջնորդվում»,- ընդգծեց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։