Փաշինյանը շատ լավ գիտի, թե ուր է տանում Հայաստանը. թեժ բանավեճ 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

«Ես լուրջ մտահոգություններ ունեմ գործող իշխանությունների մոտեցումների վերավերյալ։ Ցանկացած առարկայական խնդրի քննարկման ընթացքում, հիշատակվում ու շեշտվում է հինը, ու սրանով մենք առաջ չենք գնում»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՅԴ ԳՄ կրթության հանձնաժողովի նախագահ Խաչատուր Ստեփանյանը, հավելելով, որ այսօր խիստ վտանգված է ազգային արժեհամակարգը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի համոզմամբ էլ, հեղափոխական իշխանությունը շատ լավ պատկերացնում է թե ո՞ւր է գնում և ի՞նչ արժեհամակարգով, իսկ կոռուպցիոն դրսևորումների ի հայտ գալն ու դրանց արագ բացահայտումը հենց վկայությունն են նոր ու հեղափոխական արժեհամակարգի, որն ի դեպ նախկինում չկար:

Բանախոսները թեժ բանավեճի ընթացքում անդրադարձել են նաև ներքաղաքական մի շարք կարևոր հարցերի ևս:

Մանրամասները՝ տեսանյութում: