Մեկի հարցը լուծում ես, չուզող հարևանի նման հայտնվում է մյուսը, ասում՝ ինչի՞ իմը չլուծեցիր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Մենք նպատակուղղված ենք լուծել կոնկրետ շոշափելի խնդիրներ, ինչը մեզ մոտ սկսել է ստացվել։ Այս մասին գործադիրի հերթականի նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք բախվում խնդրի, երբ մի խմբի խնդիր լուծում ենք, չուզող հարևանի տրամաբանությամբ ի հայտ է գալիս մի ուրիշ խումբ, սուբյեկտ, որ ասում է՝ ինչո՞ւ իր հարցը լուծեցիր, մեր հարցը չլուծեցիր: Սա քաղաքակրթական և սոցիալ - հոգեբանական խնդիր է», - նշել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ կա տպավորություն է, թե ավելի լավ է ոչինչ չանել, որ բոլորն իրենց յուղի մեջ տապակվեն, ինչպես եղել է նախկինում:

«Կուտակված խնդիրները մեկ գործողությամբ հնարավոր չէ լուծել, քանի որ, եթե փորձենք, ապա այդ դեպքում հարյուր տոկոս հավանականությամբ կկանգնեցնեք երկիրը կոլապսի և ձախողումների առաջ», - ասել է նա։