ՀՔԾ-ն մերժեց Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը վերացնելու հարցով դիմումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

ՀՔԾ-ն մերժել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը վերացնելու հարցով պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը։ Այս մասին 24News-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին՝ առաջարկելով վերացնել Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը։

Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Տեսանյութեր

Live

Լրահոս