Վարչապետի մամուլի քարտուղարը սպասվող կադրային ջարդի նշաններ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Վլադիմիր

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը սպասվող կադրային ջարդի նշաններ չի տեսնում։ Այդ մասին նա իր կարծիքն է հայտել լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով վարչապետի երեկվա հայտարարությունը երկրում իրականացվող բարեփոխումներին գործադիր իշխանության դիմակայության մասին։

«Չգիտեմ ինչ նկատի ունեք՝ խոսելով կադրային ջարդի մասին»,- ասել է Կարապետյանը, ապա հավելել, որ կառավարության ղեկավարը շատ անգամ է ասել, որ պետծառայողների 95 և ավելի տոկոսը նախկինների թվից է, բայց ոչ մի կադրային ջարդ չեղավ։

«Չեմ կարծում, թե կան դրա նշանները։ Վարչապետը հայտնել է իր կարծիքը գործընթացների վերաբերյալ, և կարծում եմ՝ բոլորս եզրակացություններ կանենք նրա մոտեցումների մասին»,- ասել է Վլադիմիր Կարապետյանը։