Ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ-ում 2020 թ. կարևոր տեղ կզբաղեցնի․ ԵԱՀԿ գործող նախագահ

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 9, 24News    

ալբանիա

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը 2020թ․ կարևոր տեղ կզբաղեցնի ԵԱՀԿ նախագահության օրակարգում։ Այս մասին ասել է  ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի ԱԳ նախարար Էդի Ռաման։

 «Քանի որ ճգնաժամն Ուկրաինայում և նրա շուրջ մնում է Եվրոպայում անվտանգության ամենաօրհասական սպառնալիքը, չափազանց կարևոր է Հատուկ մոնիթորինգային առաքելության ներդրումը լարվածության թուլացման և խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման գործում»,- նշում է Ռաման։

Ըստ նրա՝ Ալբանիայի նախագահությունը ԵԱՀԿ սկզբունքների և պարտավորությունների հարգման ու Մինսկյան համաձայնագրերի լրիվ կատարման գործում՝ աջակցելով Եռակողմ կոնտակտային խմբի ջանքերին և Նորմանդական ձևաչափի գործընթացին։

«Մինսկի խմբի համանախագահների ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, Ժնևյան միջազգային բանավեճերը և դրանց հետ կապված մեխանիզմները, Մերձդնեստրյան գործընթացը նույնպես կարևոր տեղ կզբաղեցնեն նախագահության օրակարգում»,- նշել է նա։

Ալբանիայի ղեկավարը նշել է, որ երկրի նախագահության 2020 թվականի գլխավոր կարգախոսն է՝ «Միասին կատարելով մեր պարտավորությունները»։