«Ես խնդրում եմ, ինձ հանգիստ թողեք»․ Սերժ Սարգսյանը՝ Կուտոյանի հուղարկավորությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հուղարկավորության արարողության ժամանակ լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին փորձել են հարցեր տալ, մինչդեռ նա շարունակել է պնդել, թե կգա ժամանակը, և բոլոր հարցերին կպատասխանի։

«Ես խնդրում եմ, ինձ հանգիստ թողեք։ Կգա ժամանակը, ինչ հարցի կուզեք, կպատասխանեմ»,-ասել է Սերժ Սարգսյանը։

Հունվարի 17–ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Ըստ փորձաքննական եզրակացությոան՝ Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 

Կուտոյանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք՝ 2016 թվականի փետրվարի 12-ին: