Մխիթարյանն առաջիկա օրերին կարող է վերադառնալ խաղադաշտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

1

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կարող է վերադառնալ առաջիկա օրերին:

Այս մասին հայտարարել է «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան: Մխիթարյանը կարող է նույնիսկ մասնակցել հունվարի 26-ին «Լացիո»-ի դեմ առաջիկա խաղին:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել հունվարի սկզբին, երբ «Ռոմա»-ն մրցում էր «Տորինո»-ի հետ: