Քիմ Քարդաշյանի՝ ամերիկացի բանտարկյալների մասին ֆիլմի թրեյլերը հայտնվել է համացանցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

ԱՄՆ-ի քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների, ամերիկացի բանտարկյալների մասին ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի վավերագրական ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է համացանցում: 

«Արդարադատության նախագիծ» վավերագրական ֆիլմ ստեղծման համար Քարդաշյանն այցելել է ԱՄՆ կալանավայրեր, լուսաբանելու մի քանի բանտարկյալների պատմությունները: 

«Կան պատմություններ, որոնց մասին երբեք չի խոսվել: Այս մարդիկ ցանկանում են երկրորդ հնարավորություն ստանալ»,-թրեյլերում նշում է Քիմ Քարդաշյանը:

Ֆիլմի տևում է 2 ժամ, պրեմիերան ապրիլի 5-ին է: Ֆիլմը նկարահանվել է 2019 թվականին:

Տեսանյութեր

Live

Լրահոս