Բուրկինա Ֆասոյում ահաբեկչության հետևանքով 39 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News    

Բուրկինա Ֆասո

Բուրկինա-Ֆասոյի հյուսիսում ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն   39 մարդ է զոհվել։

Երկրի ղեկավարությունը հայտնել է, որ հարձակումներն իրականացվել են Սում նահանգում՝ Սիկգաջի գյուղի վրա։

Ահաբեկչական խմբավորումներից որևէ մեկը դեռևս չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։

Երկրում հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում։