Կորոնավիրուսի պատճառով British Airways-ը Չինաստան չվերթները դադարեցրել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News      

Բրիտանիա

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության հրամանով մինչև մարտ ամիսը նոր կորոնավիրուսի պատճառով դադարեցվել է Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը: British Airways ավիաընկերությունը դադարեցրել է բոլոր չվերթները դեպի Չինաստան:
Ավիաընկերությունը ներողություն է խնդրել ուղևորներից՝ ասելով, որ նրանց անվտանգությունբ առաջնահերթություն է։

Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակի առաջացրած թոքաբորբով հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է շուրջ 6000-ի, որից 132-ը մահացել է, ասվում է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի տարածած հայտարարությունում։