Կորոնավիրուսի պատճառով Իտալիան դադարեցրել է Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News

1

Իտալիան դադարեցրել է Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը այն բանից հետո, երբ Ապենիններում նոր կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքն է գրանցվել։ Այս մասին Հռոմում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:

Նրա տեղեկացմամբ՝ Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան հավանության է արժանացրել Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը փակելու որոշումը:

Կոնտեն նաև ճշտել է, որ նոր կորոնավիրուսը հայտնաբերվել է երկու չինացի զբոսաշրջիկների մոտ: Նրանք Հռոմում իրենց վատ են զգացել և հոսպիտալացվել են: