Փարիզ-Մոսկվա ինքնաթիռի սրահում օդաչուները ծեծկռտուք են սարքել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

 

ֆրանսիա
5-tv.ru կայքը գրում է, որ ֆրանսիական «Air France» ավիաընկերության` Փարիզից Մոսկվա թռիչք իրականացնող ուղևորատար ինքնաթիռը երկու անգամ վերադարձել է մեկնման կետ։

Ըստ աղբյուրի՝ թռիչքուղի դուրս գալուց անմիջապես հետո ուղևորներն օդաչուների խցիկից ձայներ են լսել, որից քիչ անց ինքնաթիռը վերադարձել է տերմինալի մոտ:

«Բարձրախոսով ռուսերենով, ֆրանսերենով և անգլերենով հայտարարեցին, որ օդաչուների խցիկում ծեծկռտուք է տեղի ունեցել, այդ պատճառով թռիչքը պետք է շարունակվի անձնակազմի փոխարինումից հետո»,- պատմել է ականատեսներից մեկը:

Անձնակազմը փոխարինելուց հետո ինքնաթիռն օդ է բարձրացել, սակայն թռիչքի մեկնարկից մեկ ժամ անց կրկին վերադարձել է Փարիզ սրահի ցրտի պատճառով:

Ավելի ուշ ուղևորներն այլ ինքնաթիռ են նստել և հասել Մոսկվա, սակայն շատերը հաջորդ թռիչքներին չեն հասցրել և տոմսեր են կորցրել: