Շիրակում մեքենան բախվել է գազատարին․ վարորդն ու 3 ամսական աղջիկը հոսպիտալացվել են

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

վթար

Փետրվարի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Հոռոմ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Սամվել Կ-ն իր վարած Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ Աղին գյուղի վարչական տարածքում, իր վարած ՎԱԶ 21124 մակնիշի 35 ZP 657 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին։ Գրել է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդ Սամվել Կ-ն և նրա ուղևոր՝ նույն գյուղի բնակիչ, 3 ամսական Մերի Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Աղբյուրի տեղեկություններով՝ Մերի Կ-ն վարորդի աղջիկն է։