Սիրիայի խորհրդարանն այսօր քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

սիրիայիխորհրդարան

Սիրիայի խորհրդարանն այսօր քննարկելու և քվեարկության է դնելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող՝ Սիրիայի և Հայաստանի խորհրդարանների բարեկամության հանձնաժողովի ներայացրած բանաձևը։ Այս մասին տեղեկացրեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը։

«Բանաձևի քննարկումը հատկապես կարևոր է այն իմաստով, որ Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն այսօր ահաբեկիչների կողմից դարձյալ հալածվում են Սիրիայի տարածքում»,–ասաց Չիլափոշյան–Պողիկյանը։

«Հուսով եմ՝ Սիրիան կհամալրի Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկը»։ 
Զարմիգ Չիլափոշյան-Պողիկյանը հույս ունի, որ Սիրիայի պատգամավորների մեծամասնությունը կողմ կվեարկի բանաձևին։

Զ․ Չիլափոշյան–Պողիկյանը տեղեկացրեց նաև, որ բանաձևը խորհրդարանի կողմից վավերացնելուց հետո ուղարկվելու է երկրի նախագահին, որը ևս պետք է ստորագրի այն։