Զոհրաբ Մնացականյանը շնորհակալ է Սիրիայի խորհրդարանին ցեղասպանության ճանաչման համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

ԱԳնախարար

Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Մուհամմեդ Հաջ Իբրահիմին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից։

Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի անունից խորին շնորհակալություն է հայտնել Սիրիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևն ընդունելու համար։ Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Մերձավոր Արևելքում զարգացումները։

Տեսանյութեր

Live

Լրահոս