Խորվաթիայի ոչ մի քաղաքացի չպետք է իրեն վախեցած զգա․ Խորվաթիան ունի նոր նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

զորանմիլանովիչ

Խորվաթիայի նորընտիր նախագահ Զորան Միլանովիչը փետրվարի 18-ին տեղի ունեցած երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է, որ Խորվաթիայի ոչ մի քաղաքացի չպետք է իրեն վախեցած, խտրականացված կամ ինչ-որ կերպով բացառված զգա այն պատճառով, որ նրա հայացքը տարբերվում է ուրիշից :Այս մասին տեղեկացնում է  РИА Новости գործակալությունը:

Հունվարի 5-ին Խորվաթիայի նախկին վարչապետ և ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Զորան Միլանովիչը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է իշխող Խորվաթական ժողովրդավարական միության թեկնածու, մինչ այդ երկրի գործող նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին:

Միլանովիչի երդման արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ Զագրեբում։

«Ոչ մի քաղաքացի կամ քաղաքացուհի չպետք է իրեն վախեցած, խտրականացված կամ ինչ-որ կերպ օտարված զգա այն պատճառով, որ ուրիշը տարբերվում է իրենից: Երբ ասում եմ ուրիշ, նկատի ունեմ սեռական, տարիքային, սոցիալական, կրոնական կամ ազգային այլ պատկանելիության անձանց: Սա հայրենասիրություն է , որը հիմնված է մեր սահմանադրության և մարդկայնության բարձրագույն արժեքների վրա, այլ ոչ թե առասպելների ու անցյալի վիրավորանքների»,-հայտարարել է Միլանովիչը իր խոսքում:

Նա նշել է, որ երկրի ապագան կախված է բոլոր քաղաքացիներին հասանելի, որակյալ կրթության և սեփական մշակույթի նկատմամբ վերաբերմունքից»:

Երդման արարողությանը ներկա են եղել երկրի նախկին ղեկավար Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։