Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

նիկոլ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Յուրի Դավթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին: Այս մասին տեղեկանում ենք տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Խոր վշտով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանի մահվան մասին:
Յուրի Դավթյանը հայ օպերային թատրոնի մեծանուն դիրիժորների շարքում առանձնացել է որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար, ղեկավարել նաև մի շարք հեղինակավոր նվագախմբեր՝ նպաստելով նաև հայրենի երաժշտարվեստի զարգացմանը:
Խորին ցավակցություն եմ հայտնում Յուրի Դավթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին»:

Տեսանյութեր

Live

Լրահոս