ՍԴ-ի հարցը լուծելը բավարար չի լինելու անկախ դատական համակարգ ձևավորելու համար․ ԲԴԽ անդամ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի հարցը լուծելը բավարար չի լինելու անկախ դատական համակարգ ձևավորելու համար, քանի որ բացի ՍԴ-ից կա ընդանուր դատական համակարգ, որտեղ նույնպես առկա են խնդիրներ, որոնք սպասում են իրենց լուծմանը։ Այս մասին նա ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։

Քոչարյանի խոսքով՝ խնդիրների լուծման տարբեր գործիքակազմեր կարող են լինել։ 
«Մենք չենք կարող ասել, որ հանրաքվեից հետո ինքնաբերաբար ունենալու ենք մի վիճակ, որ բոլոր հարցերը, որոնք կապված են դատական իշխանության հետ, իրենց լուծումը կստանան, որովհետև այդ խնդիրներն ավելի խորն ու բարդ են»,- ասել նա։

Անդրադառնալով կոռումպացված դատավորների մասին վարչապետ Նիոկոլ Փաշինյանի գնահատականներին՝ Քոչարյանը նկատել է, որ այն, ինչ ասվում է պատկերավոր խոսքեր են, արվում է քաղաքական բանավեճի շրջանակներում և որպես այդպիսին քաղաքական կարծիքի արտահայտման ձև հանդիսանում։ 

«Նաև պետք է հասկանալ, որ այդ բացասական գնահատակները միանշանակ չեն վերաբերում բոլորին։ Խոսքն այն դատավորների մասին է, ովքեր դառնում են քննադատության թիրախ։ Բնականաբար ոչ մեկի դուր չի գա իր հասցեին քննադատություն լսել, բայց կա նաև հստակ գիտակցում, որ այն դատավորը, որը բարեխիղճ է, ազնվորեն կատարում է իր պարտականությունները, այդ գնահատակներից նեղվելու ո՛չ առիթ, ո՛չ պատճառ չունի»,- շեշտել Վիգեն Քոչարյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։