Nissan-ը բախվել է հայտնի գործարարի տղայի MG-ին․ վերջինս ճանապարհը զիջել էր հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

վթար

Փետրվարի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:545-ի սահմանում Սեյրան Մովսիսյանը իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ ոսկու գործարանի դիմաց, հետիոտնի համար նախատեսված վայրի մոտ բախվել է «MG» 0187 մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ «MG» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հայտնի գործարար, «Ջերմուկ գրուպ» ընկերության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի տղան՝ Արսեն Արսենյանն է, որը կանգնել է և ճանապարհ է զիջել հետիոտնին, որը փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով, այդ ժամանակ Ս. Մովսիսյանը «Nissan»-ով բախվել է «MG»-ին:

1

Տեսանյութեր

Live

Լրահոս