Դիմակը չի փրկի կորոնավիրուսից․ ավելի հաճախ լվացվե՛ք․ գերմանացի պրոֆեսոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

դիմակ

«Ինտերֆաքս»-ը, հղում անելով Գերմանիայի Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի ղեկավար պրոֆեսոր Լոտար Վիլերին, հայտարարել Է, որ դիմակ կրելն իմաստ ունի միայն նրանց համար, ովքեր արդեն վարակվել են կորոնավիրուսով, այլ ոչ թե նրանց, ովքեր վախենում են վարակվել։

«Եթե հիվանդացել եք և կրում եք այդպիսի դիմակ, և եթե հազում եք կամ փռշտում, վիրուսը չի կարող հեռու տարածվել, դա հասկանալի Է»,-ասել Է Կոխը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ և դիմակ կրելու փոխարեն խորհուրդ է տվել ավելի հաճախ լվանալ ձեռքերը:

Պրոֆեսորրը նաև նշել է, որ հիվանդությունը կարող Է արագ տարածվել, ուստի եթե մարդը հիվանդացել Է, Ռոբերտ Կոխը խորհուրդ է տալիս մնալ տանը և բժշկին այդ մասին տեղեկացնել հեռախոսով։

Տեսանյութեր

Live

Լրահոս