Կորոնավիրուսով վարակվածների թիվը Գերմանիայում հասել է 16-ի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

կորոնավիրուս8

«Reuters» գործակալությունը հայտնում է, որ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 16-ի։ Վարակի 2 նոր դեպք է գրանցվել Բավարիայում․ հիվանդացել են «Webasto» ընկերության աշխատակիցները։

Չինաստանի իշխանությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին տեղյակ էր պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 միլիոն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում, որտեղ այս պահին կարանտինի գոտի է հայտարարված։

Զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, վարակվածներինը՝ 45000-ը, սակայն վարակվածների թվում լավացողներ էլ կան։