Մոնղոլիայի նախագահը կայցելի Չինաստան, վերադառնալուց հետո 14 օր կմնա կարանտինում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

կարանտին1

«Akipress.com»-ը, հղում անելով Մոնղոլիայի ղեկավարի աշխատակազմի մամուլի ծառայությանը, գրում է, որ Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյն Բատուլգան կայցելի Չինաստան, իսկ վերադառնալուց հետո 14 օր կանցկացնի կարանտինում։ 

Չինաստան այցելության շրջանակում Մոնղոլիայի նախագահը կհանդիպի Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինի հետ: Մոնղոլիայի պատվիրակությունը մսամթերքի տեսքով մարդասիրական օգնություն կտանի Չինաստան և նույն օրը կվերադառնա Ուլան Բատոր:

Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78497 մարդ, ահացածների ընդհանուր թիվը հասել է 2744-ի։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։