Մենք ինչ հայտարարել, արել ենք, պայքարել ենք կոռուպցիայի դեմ․ Բադասյանը՝ վեթինգի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Բադասյան

Պատգամավորները, որոնք կարծում են, թե կարող են ավելի արդյունավետ նախագիծ բերել, որը միաժամանակ չի հակասի Սահմանադրությանբ ու կներկայացնեն մեր դատին, այդ առաջարկները կընդունենք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «Քրեական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծի փաթեթին։

Դիտարկմանը՝ ընդդիմադիր պատգամավորներից մեկը նշել է, թե հանրությունը սպասում էր վեթինգի, բայց իշխանությունը գնաց այլ ճանապարհով, արդյոք բարեվարքության ստուգումը վեթինգի մեղմացված տարբերակն է, նախարարն ասել է, որ վեթինգ, բարեվարքության ստուգում և այլ բազմաթիվ տերմիններ տարբեր իրավական համակարգերում տարբեր նշանակություն ունեն․

«Մենք ինչ հայտարարել ենք, դա էլ արել ենք: Հայտարարել ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ենք ձեռնարկելու, այդ արդյունավետ միջոցները ձեռնարկել ենք, բերել ենք Ազգային ժողով։ Անձը, որը կոռուպցիոն հանցագործությունների հետ որևէ կապ չունի չի կարող հայտնվել օրենքի գործողության ոլորտում, որ բարեխիղճ ձեռքբերողի շահերը պաշտպանված են: Այն կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքի դեմ գործիք է»: