Սոցապ նախարարի տեղակալը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Ժաննա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ժաննա Անդրեասյանը ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ժաննա Անդրեասյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշման համաձայն՝ Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

Նշենք, որ Ժաննա Անդրեասյանը Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանի կինն է: