Արծրուն Հովհաննիսյանն այլ պաշտոնի կնշանակվի. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

արծրուն

Մեր տեղեկություններով՝ նա կնշանակվի ՊՆ ռազմական կրթության բաժնի պետ, իսկ թե կոնկրետ որ, այժմ ՊՆ-ում մի քանի տարբերակ են քննարկում, և դեռ վերջնական որոշում չկա:

Վերջինս գրել էր. «Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-ի յուրաքաչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար:

Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-ում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։