Քաղաքացիները մեծամասամբ չգիտեին՝ ինչի համար են «այո» քվեարկելու. ԲՀԿ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը վստահ է՝ ատելության խոսքը մեր առօրյայում է, իսկ դա չտեսնելը հավկուրություն է։ 24News-ի հետ զրույցում նա հստակեցրեց՝ իշխանություններն ատելության մթնոլորտն ինչքան էլ չտեսնելու տան, այդպիսով այն չի նահանջելու:

Պատգամավորը, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզչությանը հետևելով, տպավորություն է ստանում, որ քաղաքացիները հստակ չգիտեն՝ ինչու են ընտրատեղամաս գնալու: «Մարդիկ այնպիսի հարցեր են բարձրաձայնում, այնպիսի հույսեր են կապում այս հանրաքվեի հետ, որ զարմանալի է: Գիտեն՝ եթե «այո» քվեարկեն, իրենց խնդիրները լուծվելու են: Մարդիկ մեծամասամբ չգիտեն՝ ինչու են «այո» ասելու»,- ընդգծեց Շաքե Իսայանը:

Մանրամասները՝ տեսանյութում։