Վաղարշապատից ելքերի հիմնական մասը 23։00-ից կփակվի․ վարակակիր է 28 մարդ․ Փաշինյան

  ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

Էջմիածնում պետք է հավելյալ միջոցներ ձեռնարկել։ Այս մասին իր ուղիղ ֆեյսբուքյան էջի եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ժամը 23։00-ից Էջմիածնի քաղաքացիներին պետք է խնդրենք, որ քաղաքից առկա 27 ելքից օգտվեն միայն 3-ից։ Տեղում ջերմաչափում կիրականացնենք մեր հայրենակիցներին, ովքեր ջերմություն ունենան, պետք է խնդրենք ինքնամեկուսանալ։

23։00-ից էջմիածնեցիներին խնդրելու ենք քաղաքը լքել 1-իօնմ Վաղարշապատ-Էջմիածին ավտոճանապարհով, որտեղ կլին բուժկետ և ոստիկանական կետ, երկրորդը՝ Վաղարշապատ- Աշտարակ ճանապարհով, երրորդը՝ Վաղարշապատ- Մասիս ճանապարհով։ Մնացած բոլոր ճանապարհները փակ կլինեն»,- ասել է Փաշինյանը։

 Նա հավելել է, որ կորոնավիրուսի ախտորոշված 28 դեպքից 18-ն Էջմիածնի նշանդրեքի դեպքի հետ է կապված։