Էջմիածնի ռեստորաններում կչեղարկվեն միջոցառումները․ որոշ սննդի կետեր փակվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

էջմիածին

Էջմիածնի ռեստորաններում և հարսանյաց սրահներում կչեղարկվեն բոլոր միջոցառումները, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«Պայմանավորվածություն ունենք բոլոր ռեստորանների և հարսանյաց սրահների հետ, որ չեղարկվելու են բոլոր առիթները՝ համաճարակի տարածումը հնարավրինս կանխելու համար», - ասել է Էջմիածնի քաղաքապետը և ընդգծել, որ սննդի կետերին հորդորել են աշխատել առաքման ծառայությամբ։ Որոշ սննդի կետեր փակվել են, իսկ գործողներում հսկողություն կսահմանվի, որպեսզի տեղում մարդիկ չկուտակվեն։