Կորոնավիրուսով վարակված Էջմիածինցի կնոջ զարմիկը դատախազություն հաղորդում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

դատախազություն

Կորոնավիրուսով վարակված Էջմիածինցի տիկնոջ զարմիկը 17.03.20 թ. ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու, առանց նրա համաձայնության հրապարակայնորեն լրատվամիջոցներով, սոցցանցերով տարածելու, վիրավորելու, վարակված հիվանդների ցուցակը և լուսանկարները տարածելու համար։ Այս մասին մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Գոհար Հովհաննիսյանը: 

«Այսօր նրան ՀՀ գլխավոր դատախազությունից գրավոր հայտնել են, որ հաղորդմանը ընցաք է տրվել»,- գրել է փաստաբանը: