Բրազիլիայի ֆուտբոլային լիգան առաջնություններն անժամկետ դադարեցնում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News      

Բրազիլիա

Բրազիլիայի ֆուտբոլային լիգան առաջնություններն անժամկետ դադարեցնում է կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Վերսկսման ժամկետի մասին որոշում կլինի իրադրությանը համապատասխան։

Հանգստյան օրերին առաջնությունները դեռ ընթանում էին։

Հայաստանում մարտի 16-ի ժամը 08:00-ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք:
Հանրագումարով հաստատված է 30 դեպք:

Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից։

Աշխարհում վարակակիր է 170 հազար 974 մարդ, մահացածների թիվն անցել է 6 հազար 532-ը, ապաքինվել է 77 հազար 847-ը։  Կորոնավիրուսը տարածվել է աշխարհի 158 երկրում։