Հարությունյանն ազատ է արձակվել ՌԴ օրենսդրությամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

հարությունյան

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության դատախազության կողմից ձերբակալումից ազատ է արձակվել՝ վերջինիս մեղսագրվող արարքի համար ՌԴ օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նշենք, որ ավելի վաղ  Վահագն Հարությունյանը ձերբակալվել էր ՌԴ-ում։ Երեկ Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել է. նա ազատ է արձակվել ՌԴ-֊ի իրավապահների կողմից:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 17-ին կշարունակվի «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդության քննարկումը։

Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելուն հանցակցելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):