Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաները հատուկ չվերթով տեղափոխվել են Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

չվերթ

Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Պարտետատան և ԱԳՆ համակարգմամբ կազմակերպվել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանիսաների տեղափոխությունը Հայաստան:

«Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Պարտետատան և ԱԳՆ համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ՝ իրականացնելու Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը հանրակրթական դպրոց է, ուր ուսանում են երեխաներ հիմնականում Հայաստանից, Իրանից, Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից»,-գրել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը: