«Արմենիա» ավիաընկերությունը հատուկ չվերթով Լիոնից Երևան է տեղափոխել 70 ուղևորի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

թռիչքներ

«Արմենիա» ավիաընկերությունն իրականացրել է  հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ՝ ապահովելով ավելի քան 70 ուղևորի անվտանգ փոխադրումը Լիոնից Երևան: Այս մասին տեղեկանում ենք  «Արմենիա» ավիաընկերության Ֆեյսբուքյան էջից։

«Չվերթի կազմակերպման ընթացքում ցուցաբերած մեծ աջակցության համար ընկերությունը  հատուկ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը», ասված է հաղորդագրության մեջ։

--0-- ԱՀ