Արցախում ավարտվեց նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

ահ

Արցախում երեկոյան ժամը 20.00-ին ավարտվեց նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Այն մեկնարկել էր առավոտյան 08:00-ից:

Ընտրություններն անցկացվեցին 7 շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում:

Նշենք, որ դիտորդական առաքելություն իրականացնելու համար Արցախի ԿԸՀ-ում հավատարմագրվել էին 14 հասարակական կազմակերպություններ՝ 807 ներկայացուցիչների ընդգրկմամբ, ինչպես նաև 37 զանգվածային լրատվամիջոցների 197 ներկայացուցիչներ:

Արցախի ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախում ընտրողների թիվը կազմել է 103.663 մարդ:

Արցախի նախագահական ընտրություններում  նախագահի հավակնորդների թիվը 14 է: Նրանք են՝

«Անկախության Սերունդ» կուսակցություն՝ Իսրայելյան Ռուսլան,

«Արդարություն» կուսակցություն՝ Բալասանյան Վիտալի,

Արցախի Պահպանողական կուսակցություն` Բաբայան Դավիթ,

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ Իշխանյան Դավիթ,

Արցախի Ժողովրդավարական կուսակցություն` Ղուլյան Աշոտ,

«Ազգային վերածնունդ» կուսակցություն` Խանումյան Հայկ,

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք` Հարությունյան Արայիկ,

«Միացյալ Հայաստան» կուսակցություն՝ Բադասյան Վահան,

Թեկնածուներ Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Բելլա Լալայանը, Քրիստին Բալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը ինքնաառաջադրվել են:

Արցախի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2 կուսակցությունների դաշինքներ և 10 կուսակցություններ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ համապետական ընտրություններից առաջ ձեռնարկվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները ընտրական բոլոր տեղամասերում:

Տեսանյութեր

Live

Լրահոս