Թումոյի համակարգիչներն արդեն պատրաստ են՝ ԿԳՄՍ նախարարության հավաքագրման կետ ուղևորվելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

թումո

«Թումոյի համակարգիչներն արդեն պատրաստ են ուղևորվելու ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հավաքագրման կետ»: Այս մասին հայտարարել է «Թումո» կենտրոնը: 

Նշված է, որ այնտեղից էլ կկազմակերպվի դրանց բաշխումը Հայաստանի դպրոցներով։ 

Հիշեցնենք, որ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կոչին, որոշել էր առցանց ուսուցման համար համակարգիչներ տրամադրել այն երեխաներին, որոնք չէին կարողանում մասնակցել առցանց դասերին համակարգիչ չունենալու պատճառով։