ԱԺ-ն համակարգիչներ փոխանցեց 4 և ավելի դպրոցահասակ երեխա ունեցող ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

ԱԺ

«Հեռավար ուսուցումն ավելի մեծ թվով աշակերտների համար հասանելի դարձնելու նպատակով այսօր Ազգային ժողովը 42 համակարգիչներ փոխանցեց Գեղարքունիքի մարզի 4 և ավելի դպրոցահասակ երեխա ունեցող ընտանիքների»։ Այս մասին ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հայտնել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Համակարգիչները փոխանցվում են դպրոցների միջոցով, ԿԳՄՍՆ մատնանշած ընտանիքներին»,- հավելել է Միրզոյանը: