Հրայր Թովմասյանի նախաձեռնությամբ համակարգիչներ է փոխանցել ԿԳՄՍ-ին՝ աշակերտների համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

հրայր թովմասյան

ՍԴ աշխատակզմի ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նախաձեռնությամբ ՍԴ-ն համակարգիչներ է փոխանցել աշակերտներին տրամադրելու նպատակով:

«Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նախաձեռնությամբ, ՍԴ նիստերի դահլիճում դատավորների համար նախատեսված 9 հատ շարժական համակարգիչներ փոխանցվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ առցանց ուսուցման ընթացքում կարիքավոր աշակերտներին տրամադրելու նպատակով»,- ասված է հրառման մեջ։