Արցախի ընտրությունների մասով ԵՄ պահվածքն անտրամաբանական ու անհասկանալի է. Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն այն համոզմանն է, որ Արցախում մրցակցային, ազատ ու արդար ընտրություններ են եղել: 24News-ի հետ զրույցում անդրադառնալով մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական ու խորհրդարանական ընտրություններին՝ Հայրապետյանը նշեց, որ արցախցին հերթական անգամ ապացուցեց՝ տեր է կանգնում իր քվեին ու անգամ համավարկի պայմաններում չզլացավ ընտրատեղամաս գնալ:

«Ինչ վերաբերում է Եվրոպական միության այն հայտարարությանը, որ չի ընդունում Արցախում ընտրություններ անցկացնելու հանգամանքը, ապա նմանօրինակ հայտարարությունները հարցականի տակ են դնում իրենց իսկ կողմից բարձրաձայնվող ժողովրդական արժեքները: Այս մասով՝ ԵՄ պահվածքն անտրամաբանական ու անհասկանալի է, և այն որոշակի վերանայման կարիք ունի»,- ընդգծեց Հայրապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։