Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 1459 դեպք է գրանցվել․ РИА Новости

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News     

կորոնավիրուս
 
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 1459 դեպք է գրանցվել, մահացել է 13 մարդ, 118-ը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Նոր հիվանդացություններն ամենաշատը գրանցվել են Մոսկվայում՝ 857, Մերձմոսկվայում՝ 199 դեպք։

Ռուսաստանում վարակակիրների թիվն անցնում է 10 հազարը, որից շուրջ 700-ն ապաքինվել է, 76-ը՝ մահացել։