Կառավարությունը կաջակցի կորոնավիրուսից տուժած միկրոձեռնարկատերերին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News     

փող

 

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների դեմ պայքարում կառավարության 10-րդ միջոցառումը վերաբերում է միկրոձեռնարկատիրության այն սուբյեկտներին, որոնք`

 2019-ին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրություն կամ ինքնազբաղված անձ,
 իրենց գործունեությունը սկսել են 2020թ-ի հունվարի 1-ից հետո և չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր։

Միջոցառման շահառուներին կտրամադրվի մինչև 136 հազար դրամ միանվագ դրամական օժանդակություն, որի հստակ չափը կախված է տնտեսվարողի՝ 2020թ-ի առաջին եռամսյակի շրջանառության ծավալից։

2020թ-ից գործունեություն սկսած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող միկրոձեռնարկատերերը և ՀԴՄ հայտ ներկայացրած, սակայն դեռևս ՀԴՄ սարք չունեցող միկրոձեռնարկատերերը աջակցություն կստանան նվազագույն աշխատավարձի՝ 68 հազար դրամի չափով։

Միջոցառման պոտենցիալ շահառուների թիվը մոտ 6000 է։

Միջոցառումից չեն կարող օգտվել՝

֊ այն տնտեսվարողները, որոնց այս տարվա առաջին եռամսյակի շրջանառությունը գերազանցել է 6 մլն դրամը կամ ունեցել են երկու և ավելի աշխատող,
֊ 4֊րդ, 6֊րդ, 8֊րդ և 9-րդ միջոցառումներից օգտվողները։

Տեսանյութեր

Live

Լրահոս