Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News     

․

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (2 ավտոբուսներով):

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների երկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները»,- ասված է գրառման մեջ։