Սուրբ Հարության տոնին դուրս կբերվի Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News      

Խաչ

Ապրիլի 12-ին՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնին, Հայրապետական Սուրբ Պատարագի ժամանակ դուրս կբերվի Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեկը՝ Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը, որով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կօրհնի մեր հայրենիքը և աշխարհասփյուռ ժողովրդին: 

Սուրբ Պատարագի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ժամը 10:30-ին՝

- Հայաստանի հանրային հեռուստատեսության 1-ին ալիքով,
- Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջերում,
- «Շողակաթ» հեռուստաընկերության եթերով և պաշտոնական էջերում: